Ֆրանսիան զինելու է հետախուզական անօդաչուները
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիան զինելու է հետախուզական անօդաչուները, որոնք հիմա միայն դիտարկման ու հետախուզության նպատակներով են գործածվում։ Այս մասին հայտնել է պնախարար Ֆլորենս Պարլին, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով՝ զինված անօդաչուները կկարողանան հարված հասցնել «անհրաժեշտ պահին»։ Նա նշել է, որ այդ որոշումն առայժմ վերաբերում է միայն Reaper անօդաչուներին, որոնք ԱՄՆ-ից են գնվել։ Պարլին նկատել է, որ դրոնները չեն դառնալու «մարդասպան ռոբոտներ», շեշտելով, որ հարվածները կարգավորվելու են ազգային ու միջազգային խիստ կանոններով, որոնք վերաբերում են ուժի կիրառմանը։
Ֆրանսիան ունի վեց անզեն անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը տեղակայված է Աֆրիկայի Սահել տարածաշրջանում։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



