Ֆրանսիան զինելու է հետախուզական անօդաչուները
INTERNATIONAL NEWSՖրանսիան զինելու է հետախուզական անօդաչուները, որոնք հիմա միայն դիտարկման ու հետախուզության նպատակներով են գործածվում։ Այս մասին հայտնել է պնախարար Ֆլորենս Պարլին, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով՝ զինված անօդաչուները կկարողանան հարված հասցնել «անհրաժեշտ պահին»։ Նա նշել է, որ այդ որոշումն առայժմ վերաբերում է միայն Reaper անօդաչուներին, որոնք ԱՄՆ-ից են գնվել։ Պարլին նկատել է, որ դրոնները չեն դառնալու «մարդասպան ռոբոտներ», շեշտելով, որ հարվածները կարգավորվելու են ազգային ու միջազգային խիստ կանոններով, որոնք վերաբերում են ուժի կիրառմանը։
Ֆրանսիան ունի վեց անզեն անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը տեղակայված է Աֆրիկայի Սահել տարածաշրջանում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



