Մոլդովայի նախագահն արգելել է մասնակցել Ուկրաինայում կանայալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին
МЕЖДУНАРОДНОЕՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն արգելել է երկրի զինծառայողներին մասնակցել Ուկրաինայում անցկացվելիք Rapit Trident զորավարժություններին, հայտնում է «Պառլամենտսկայա գազետա»-ն:
Մոլդովայի նախագահն արգելել է պաշտպանության նախարարությանը երկրի զինված ուժերի ներկայացուցիչներին ուղարկել Ուկրաինա, որտեղ Լվովի շրջանում սեպտեմբերի 7-ից 23-ը կայանալու են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ՝ 14 երկրից մոտ 2,5 հազար զինվորականի մասնակցությամբ:
Զորավարժություններին հրավիրված է եղել նաև Մոլդովան, ինչի մասին վկայում է երկրի զինված ուժերի ներկայացուցիչներին այդ զորավարժություններ ուղարկելու դիմումը, որը Դոդոնին համաձայնեցման համար ուղարկել է երկրի պաշտպանության փոխնախարար Գեորգե Գալբուրան:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



