Մոլդովայի նախագահն արգելել է մասնակցել Ուկրաինայում կանայալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին
INTERNATIONAL NEWSՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն արգելել է երկրի զինծառայողներին մասնակցել Ուկրաինայում անցկացվելիք Rapit Trident զորավարժություններին, հայտնում է «Պառլամենտսկայա գազետա»-ն:
Մոլդովայի նախագահն արգելել է պաշտպանության նախարարությանը երկրի զինված ուժերի ներկայացուցիչներին ուղարկել Ուկրաինա, որտեղ Լվովի շրջանում սեպտեմբերի 7-ից 23-ը կայանալու են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ՝ 14 երկրից մոտ 2,5 հազար զինվորականի մասնակցությամբ:
Զորավարժություններին հրավիրված է եղել նաև Մոլդովան, ինչի մասին վկայում է երկրի զինված ուժերի ներկայացուցիչներին այդ զորավարժություններ ուղարկելու դիմումը, որը Դոդոնին համաձայնեցման համար ուղարկել է երկրի պաշտպանության փոխնախարար Գեորգե Գալբուրան:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



