Հայերը մեզ շատ ազատ տարածություններ էին տալիս. Դանիայի մարզիչ
СПОРТԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեի կարծիքով Դանիան հաղթեց, քանի որ շատ ազատ տարածություններ էր ստանում:
«Բնականաբար գոհ եմ խաղի արդյունքից: Մենք որոշում կայացրեցինք խաղալ նույն թիմում, որով խաղացինք Լեհաստանին: Դրա համար էլ երկու օր առհասարակ մարզումներ չէինք իրականացրել: Իմ կարծիքով հենց դա էր, որ մեկնարկային 15 րոպեներին խնդիրներ ունեինք: Լեհերի համեմատ հայերը մեզ շատ ազատ տարածություններ էին տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարեյդեն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Դանիային 1:4:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



