Հայերը մեզ շատ ազատ տարածություններ էին տալիս. Դանիայի մարզիչ
SPORTԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեի կարծիքով Դանիան հաղթեց, քանի որ շատ ազատ տարածություններ էր ստանում:
«Բնականաբար գոհ եմ խաղի արդյունքից: Մենք որոշում կայացրեցինք խաղալ նույն թիմում, որով խաղացինք Լեհաստանին: Դրա համար էլ երկու օր առհասարակ մարզումներ չէինք իրականացրել: Իմ կարծիքով հենց դա էր, որ մեկնարկային 15 րոպեներին խնդիրներ ունեինք: Լեհերի համեմատ հայերը մեզ շատ ազատ տարածություններ էին տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարեյդեն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Դանիային 1:4:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



