Քարդաշյանը հպարտանալու առիթ է տվել Շերին
ЛАЙФՀանրահայտ մի շարք ամսագրերի սեպտեմբերի համարի շապիկները զարդարում է Քիմ Քարդաշյանը: Նախ համացանցում տարածվեցին ռեալիթի շոուների աստղի լուսանկարները Ժակլին Քենեդիի կերպարում` «Interview»-ի համար, այնուհետեւ հայտնի դարձավ, որ «Harper’s Bazaar Arabia» ամսագրի համար արված ֆոտոշարքով նա յուրօրինակ հարգանքի տուրք է մատուցում լեգենդար հայրենակցուհուն` Շերին` նմանակելով նրա ոճը:
Երգչուհի-դերասանուհին, իհարկե, անտարբեր չգտնվեց` իր հիացմունքը հայտնելով «թվիթերյան» գրառման միջոցով.«Իմ հայուհի փոքր քույրն այնպես արեց, որ երկուսս էլ հպարտանանք»,-նշել է Շերը, ինչին ի պատասխան` Քիմը գրել է.«Ես սիրում եմ քեզ»:
Ստորեւ ներկայացնում ենք Քիմ Քարդաշյանի` «Harper’s Bazaar Arabia»-ի համար արված ֆոտոշարքը եւ Շերի արխիվային լուսանկարներից:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»





