Քարդաշյանը հպարտանալու առիթ է տվել Շերին
LIFEՀանրահայտ մի շարք ամսագրերի սեպտեմբերի համարի շապիկները զարդարում է Քիմ Քարդաշյանը: Նախ համացանցում տարածվեցին ռեալիթի շոուների աստղի լուսանկարները Ժակլին Քենեդիի կերպարում` «Interview»-ի համար, այնուհետեւ հայտնի դարձավ, որ «Harper’s Bazaar Arabia» ամսագրի համար արված ֆոտոշարքով նա յուրօրինակ հարգանքի տուրք է մատուցում լեգենդար հայրենակցուհուն` Շերին` նմանակելով նրա ոճը:
Երգչուհի-դերասանուհին, իհարկե, անտարբեր չգտնվեց` իր հիացմունքը հայտնելով «թվիթերյան» գրառման միջոցով.«Իմ հայուհի փոքր քույրն այնպես արեց, որ երկուսս էլ հպարտանանք»,-նշել է Շերը, ինչին ի պատասխան` Քիմը գրել է.«Ես սիրում եմ քեզ»:
Ստորեւ ներկայացնում ենք Քիմ Քարդաշյանի` «Harper’s Bazaar Arabia»-ի համար արված ֆոտոշարքը եւ Շերի արխիվային լուսանկարներից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook





