Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Կիևում ՌԴ «Առաջին ալիքի» լրագրողի առևանգման մասին
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգել են ռուսական «Առաջին ալիքի» լրագրող Աննա Կուրբատովային, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Առաջին ալիքից» արդեն հաստատել են լուրն ու նշել, որ լրագրողին տարել են անհայտ ուղղությամբ: Հայտնի է նաև, որ մինչ այդ Կուրբատովան պարբերաբար սպառնալիքներ է ստացել:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Օրեր առաջ Կուրբատովան հայտնվել էր ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում: Նա վերջին շրջանում զբաղվում էր Ուկրաինայում իրադարձությունների լուսաբանմամբ։ Նրան մեղադրել էին տեղեկատվությունը որպես մանիպուլյացիայի միջոց օգտագործելու և Ուկրաինայի անկախությանը նվիրված զորահանդեսի մասին կողմնակալ ռեպորտաժ պատրաստելու համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



