Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Կիևում ՌԴ «Առաջին ալիքի» լրագրողի առևանգման մասին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգել են ռուսական «Առաջին ալիքի» լրագրող Աննա Կուրբատովային, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Առաջին ալիքից» արդեն հաստատել են լուրն ու նշել, որ լրագրողին տարել են անհայտ ուղղությամբ: Հայտնի է նաև, որ մինչ այդ Կուրբատովան պարբերաբար սպառնալիքներ է ստացել:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Օրեր առաջ Կուրբատովան հայտնվել էր ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում: Նա վերջին շրջանում զբաղվում էր Ուկրաինայում իրադարձությունների լուսաբանմամբ։ Նրան մեղադրել էին տեղեկատվությունը որպես մանիպուլյացիայի միջոց օգտագործելու և Ուկրաինայի անկախությանը նվիրված զորահանդեսի մասին կողմնակալ ռեպորտաժ պատրաստելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



