Մեծ Բրիտանիայի վարչապետը Չինաստանին կոչ է արել մեծացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Կորեայի սադրանքները կանխելու՝ միջազգային հանրության փորձերում առանցքային դեր ունի Չինաստանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Պեկինին կոչ անելով մեծացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումը՝ հրթիռային փորձարկումները դադարեցնելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ուզում ենք համոզվել, որ Հյուսիսային Կորեան զերծ կմնա նման գործողություններից: Կարծում ենք, որ դա անելու լավագույն միջոցը Չինաստանի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումն է»,- Ճապոնիա ուղեւորվելիս լրագրողներին ասել է Մեյը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ավելի վաղ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված Մեյը հայտարարել էր, որ «վրդովված է Հյուսիսային Կորեայի անխոհեմ սադրանքից»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



