Մեծ Բրիտանիայի վարչապետը Չինաստանին կոչ է արել մեծացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեայի սադրանքները կանխելու՝ միջազգային հանրության փորձերում առանցքային դեր ունի Չինաստանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Պեկինին կոչ անելով մեծացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումը՝ հրթիռային փորձարկումները դադարեցնելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ուզում ենք համոզվել, որ Հյուսիսային Կորեան զերծ կմնա նման գործողություններից: Կարծում ենք, որ դա անելու լավագույն միջոցը Չինաստանի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումն է»,- Ճապոնիա ուղեւորվելիս լրագրողներին ասել է Մեյը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ավելի վաղ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված Մեյը հայտարարել էր, որ «վրդովված է Հյուսիսային Կորեայի անխոհեմ սադրանքից»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



