Խոշոր վթար «Վարդավառ»-ի այգու մոտ. «Օպերը» բախվել է արգելապատնեշին ու շրջվել. տուժածի վիճակը ծանր է (ֆոտո)
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 27-ին, ժամը 22:25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 35 GF 699 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Պետրոս Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



