Խոշոր վթար «Վարդավառ»-ի այգու մոտ. «Օպերը» բախվել է արգելապատնեշին ու շրջվել. տուժածի վիճակը ծանր է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 27-ին, ժամը 22:25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 35 GF 699 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Պետրոս Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



