Բրիտանիայում թեթեւշարժիչային օդանավ է կործանվել, 2 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՇաբաթ Մեծ Բրիտանիայի Դորսեթ կոմսությունում 2 մարդ է զոհվել Tiger Moth թեթեւշարժիչային օդանավի կործանման հետեւանքով, նշված է կոմսության ոստիկանության կայքում:
«Դժբախտաբար, 2 տղամարդ է զոհվել՝ Շեֆթսբերիից 67-ամյա ուղեւորը եւ Բլանդֆորդից 64-ամյա օդաչուն»,- հայտնել է Դորսեթի ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շաբաթ, առավոտյան մոտ 09:30-ին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Քոմփթոն Աբաս օդանավակայանից արեւելք օդանավի ընկնելու մասին: Փրկարար ծառայությունները մեկնել են դեպքի վայր: Պատահարի մասին տեղեկացվել է Մեծ Բրիտանիայի Ավիապատահարների հետաքննության վարչությունը:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



