Բրիտանիայում թեթեւշարժիչային օդանավ է կործանվել, 2 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՇաբաթ Մեծ Բրիտանիայի Դորսեթ կոմսությունում 2 մարդ է զոհվել Tiger Moth թեթեւշարժիչային օդանավի կործանման հետեւանքով, նշված է կոմսության ոստիկանության կայքում:
«Դժբախտաբար, 2 տղամարդ է զոհվել՝ Շեֆթսբերիից 67-ամյա ուղեւորը եւ Բլանդֆորդից 64-ամյա օդաչուն»,- հայտնել է Դորսեթի ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շաբաթ, առավոտյան մոտ 09:30-ին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Քոմփթոն Աբաս օդանավակայանից արեւելք օդանավի ընկնելու մասին: Փրկարար ծառայությունները մեկնել են դեպքի վայր: Պատահարի մասին տեղեկացվել է Մեծ Բրիտանիայի Ավիապատահարների հետաքննության վարչությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



