Ֆլորիդայում դատապարտյալը մահապատժի է ենթարկվել նոր դեղորայքի միջոցով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Ֆլորիդա նահանգի բանտերից մեկում մահապատժի է ենթարկվել 53-ամյա Մարկ Ասայը, որը դատապարտվել է ռասայական հողի վրա սպանություններ կատարելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատավճիռն իրականացվել է ավելի վաղ այս նպատակով չօգտագործված ցավազրկողի՝ էտոմիդատի միջոցով: Այս դեղորայքը փոխարինել է միդազոլամին, որը մի շարք դեղագործական ընկերություններ դադարել են վաճառել որպես մահաբեր ներարկումների համար օգտագործվող դեղամիջոց:
Նշվում է, որ Ասայը մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ռոբերտ Լի Բոքերին և մետիս Ռոբերտ Մաքդաուելին ռասայական հողի վրա սպանելու համար: Հանցագործություններն իրականացվել են 1987 թվականին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



