Ֆլորիդայում դատապարտյալը մահապատժի է ենթարկվել նոր դեղորայքի միջոցով
INTERNATIONAL NEWSԱՄՆ Ֆլորիդա նահանգի բանտերից մեկում մահապատժի է ենթարկվել 53-ամյա Մարկ Ասայը, որը դատապարտվել է ռասայական հողի վրա սպանություններ կատարելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատավճիռն իրականացվել է ավելի վաղ այս նպատակով չօգտագործված ցավազրկողի՝ էտոմիդատի միջոցով: Այս դեղորայքը փոխարինել է միդազոլամին, որը մի շարք դեղագործական ընկերություններ դադարել են վաճառել որպես մահաբեր ներարկումների համար օգտագործվող դեղամիջոց:
Նշվում է, որ Ասայը մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ռոբերտ Լի Բոքերին և մետիս Ռոբերտ Մաքդաուելին ռասայական հողի վրա սպանելու համար: Հանցագործություններն իրականացվել են 1987 թվականին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



