Պուտինին վստահում է ռուսաստանցիների 58%-ը. հարցում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահության մակարդակով ռուսաստանցի քաղաքական գործիչների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել: Այսպիսին են «Լեւադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Գործող նախագահին վստահություն է հայտնել հարցվածների 58%-ը: Երկրորդ տեղում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է, երրորդում՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նշվում է նաեւ, որ նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությունը դրական է գնահատել հարցված քաղաքացիների 83%-ը, դժգոհություն է հայտնել՝ 15%-ը: Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գործունեությունն էլ դրական է գնահատել հարցվածների 48%-ը, բացասական՝ 51%-ը:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 18-22-ին, Ռուսաստանի 137 բնակավայրերում: Հարցմանը 1600 մարդ է մասնակցել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



