Պուտինին վստահում է ռուսաստանցիների 58%-ը. հարցում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահության մակարդակով ռուսաստանցի քաղաքական գործիչների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել: Այսպիսին են «Լեւադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Գործող նախագահին վստահություն է հայտնել հարցվածների 58%-ը: Երկրորդ տեղում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է, երրորդում՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նշվում է նաեւ, որ նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությունը դրական է գնահատել հարցված քաղաքացիների 83%-ը, դժգոհություն է հայտնել՝ 15%-ը: Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գործունեությունն էլ դրական է գնահատել հարցվածների 48%-ը, բացասական՝ 51%-ը:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 18-22-ին, Ռուսաստանի 137 բնակավայրերում: Հարցմանը 1600 մարդ է մասնակցել:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



