Լոնդոնում բացվել է տարբեր ժամանակաշրջանների կոշիկի խոշորագույն ցուցադրություն (լուսանկարներ)
ЛАЙФԼոնդոնում Վիկտորյայի և Ալբերտի թանգարանում բացվել է պատմական կոշիկի ամենամեծ ցուցադրությունը՝ հնագույն նմուշներից մինչև ֆուտուրիստական մոդելներ։ Ցուցադրությունը կրում է «Ցավ և հաճույք» խորագիրը, հայտնում է rosbalt.ru-ն։
Ցուցադրության ընթացքում կարելի է տեսնել եգիպտական կոշիկներ, որոնք արդեն 1700 տարեկան են և ավանդական ճապոնական «գետա» կոչվող կոշիկներ, միջնադարյան և Քրիստիան Լուբուտենի ժամանակակից ստեղծագործությունները, ինչպես նաև բազմաթիվ այլ յուրահատուկ նմուշներ` աշխարհի տարբեր անկյուններից։
Հատուկ տեղ են զբաղեցնում այն կոշիկները, որոնք ժամանակին պատկանել են հայտնիներին՝ Դևիդ Բեքհեմ, Մերիլին Մոնրո, Շվեդիայի թագավոր Էրիկ 14-րդ և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն։
Ցուցադրությունը կտևի ավելի քան 7 ամիս՝ մինչև 2016թ. հունվարի 31-ը։
















Աղբյուրը` Tert.am
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
3
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



