Լոնդոնում բացվել է տարբեր ժամանակաշրջանների կոշիկի խոշորագույն ցուցադրություն (լուսանկարներ)
ԼԱՅՖԼոնդոնում Վիկտորյայի և Ալբերտի թանգարանում բացվել է պատմական կոշիկի ամենամեծ ցուցադրությունը՝ հնագույն նմուշներից մինչև ֆուտուրիստական մոդելներ։ Ցուցադրությունը կրում է «Ցավ և հաճույք» խորագիրը, հայտնում է rosbalt.ru-ն։
Ցուցադրության ընթացքում կարելի է տեսնել եգիպտական կոշիկներ, որոնք արդեն 1700 տարեկան են և ավանդական ճապոնական «գետա» կոչվող կոշիկներ, միջնադարյան և Քրիստիան Լուբուտենի ժամանակակից ստեղծագործությունները, ինչպես նաև բազմաթիվ այլ յուրահատուկ նմուշներ` աշխարհի տարբեր անկյուններից։
Հատուկ տեղ են զբաղեցնում այն կոշիկները, որոնք ժամանակին պատկանել են հայտնիներին՝ Դևիդ Բեքհեմ, Մերիլին Մոնրո, Շվեդիայի թագավոր Էրիկ 14-րդ և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն։
Ցուցադրությունը կտևի ավելի քան 7 ամիս՝ մինչև 2016թ. հունվարի 31-ը։
















Աղբյուրը` Tert.am
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



