Ռմբակոծության հետևանքով Եմենում առնվազն 35 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԵմենում Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիայի օդուժի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ALJAZEERA-ն:
Ռմբակոծության է ենթարկվել Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածը: Ավիահարվածների հետևանքով վիրավորվել են նաև տասնյակ մարդիկ:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, որում մի կողմից մասնակցում են ապստամբ հուսիթները՝ «Անսար Ալլահ» շիական շարժումից, և նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ բանակի մի մասը, իսկ մյուս կողմից՝ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին հավատարիմ կառավարական ուժերը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



