Ռմբակոծության հետևանքով Եմենում առնվազն 35 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԵմենում Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիայի օդուժի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ALJAZEERA-ն:
Ռմբակոծության է ենթարկվել Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածը: Ավիահարվածների հետևանքով վիրավորվել են նաև տասնյակ մարդիկ:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, որում մի կողմից մասնակցում են ապստամբ հուսիթները՝ «Անսար Ալլահ» շիական շարժումից, և նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ բանակի մի մասը, իսկ մյուս կողմից՝ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին հավատարիմ կառավարական ուժերը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



