Պանաման հոկտեմբերից վիզա կսահմանի ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիների համար
МЕЖДУНАРОДНОЕՃգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիները հոկտեմբերի 1-ից ստիպված կլինեն վիզա ստանալ Պանամայի տարածք մուտք գործելու համար: Այդ մասին հայտարարել է Պանամայի նախագահ Խուան Կարլոս Վարելան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վենեսուելայում իրավիճակը հազարավոր մարդկանց միգրացիայի պատճառ է դարձել, ովքեր ավելի լավ ապագա են փնտրում իրենց և իրենց ընտանիքների համար: Վենեսուելայում ժողովրդավարական կարգի տապալումը վտանգի տակ է դնում մեր անվտանգությունը, տնտեսությունը և պանամացիների աշխատատեղերը»,- գրել է Պանամայի առաջնորդը Twitter-ում:
Նա հավելել է, որ վիզայի ռեժիմը կպահպանվի՝ մինչև Վենեսուելայում «չվերականգնվի ժողովրդավարական կարգը և չսկսեն հարգել մարդու իրավունքները»:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



