Պանաման հոկտեմբերից վիզա կսահմանի ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիների համար
INTERNATIONAL NEWSՃգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիները հոկտեմբերի 1-ից ստիպված կլինեն վիզա ստանալ Պանամայի տարածք մուտք գործելու համար: Այդ մասին հայտարարել է Պանամայի նախագահ Խուան Կարլոս Վարելան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վենեսուելայում իրավիճակը հազարավոր մարդկանց միգրացիայի պատճառ է դարձել, ովքեր ավելի լավ ապագա են փնտրում իրենց և իրենց ընտանիքների համար: Վենեսուելայում ժողովրդավարական կարգի տապալումը վտանգի տակ է դնում մեր անվտանգությունը, տնտեսությունը և պանամացիների աշխատատեղերը»,- գրել է Պանամայի առաջնորդը Twitter-ում:
Նա հավելել է, որ վիզայի ռեժիմը կպահպանվի՝ մինչև Վենեսուելայում «չվերականգնվի ժողովրդավարական կարգը և չսկսեն հարգել մարդու իրավունքները»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



