Մոսկվայում 15-ամյա հարբած աղջիկն ընկել է 9-րդ հարկից ու հրաշքով ողջ մնացել
ОБЩЕСТВОՄոսկվայում բնակելի շենքի 9-րդ հարկից ընկած 15-ամյա հարբած աղջիկը ոչ միայն հրաշքով փրկվել է, այլ նաև խուսափել լուրջ կոտրվածքներից:
Ինչպես գրում է life.ru-ն, աղջիկը կոտրել է միայն կողոսկրը:
Դեպքի օրը բակում ընկերների հետ հարբեցողությամբ զբաղվող աղջկան նկատած ծնողները որոշել են պատժել նրան՝ բանտարկելով սենյակում: Սակայն ծնողների «կալանքի» հետ հաշտվել 15-ամյա դեռահասը չի շտապել. դրա փոխարեն նա շտապել է կրկին միանալ ընկերներին և փորձել է դուրս գալ տնից պատուհանի միջոցով: Աղջկա ոտքը սայթաքել է, և նա վայր է ընկել:
Երջանիկ պատահականությամբ նրա վայրէջքը մեղմել են պատուհանի տակ եղած ծառերը: Աղջիկը կարողացել է խուսափել լուրջ տրավմաներից, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



