Մոսկվայում 15-ամյա հարբած աղջիկն ընկել է 9-րդ հարկից ու հրաշքով ողջ մնացել
SOCIETYՄոսկվայում բնակելի շենքի 9-րդ հարկից ընկած 15-ամյա հարբած աղջիկը ոչ միայն հրաշքով փրկվել է, այլ նաև խուսափել լուրջ կոտրվածքներից:
Ինչպես գրում է life.ru-ն, աղջիկը կոտրել է միայն կողոսկրը:
Դեպքի օրը բակում ընկերների հետ հարբեցողությամբ զբաղվող աղջկան նկատած ծնողները որոշել են պատժել նրան՝ բանտարկելով սենյակում: Սակայն ծնողների «կալանքի» հետ հաշտվել 15-ամյա դեռահասը չի շտապել. դրա փոխարեն նա շտապել է կրկին միանալ ընկերներին և փորձել է դուրս գալ տնից պատուհանի միջոցով: Աղջկա ոտքը սայթաքել է, և նա վայր է ընկել:
Երջանիկ պատահականությամբ նրա վայրէջքը մեղմել են պատուհանի տակ եղած ծառերը: Աղջիկը կարողացել է խուսափել լուրջ տրավմաներից, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



