Ինգա Զարաֆյանի կարծիքով` Խոսրովի արգելոցում չի կարելի անգրագետ քայլեր անել
ИНТЕРВЬЮԲնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, անդրառնալով հարցին՝ որքա՞ն ժամանակահատվածում հնարավոր կլինի ինչ-որ չափով վերականգնել Խոսրովի անտառում տեղի ունեցած հրդեհի վնասները, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է պատասխանել այդ հարցին:
Ըստ նրա՝ այս պահին այնտեղ չի կարելի անել ծառատունկ կամ մարդկային որևէ անգրագետ միջամտություն, անտառը պետք է ինքնավերականգնման ճանապարհ անցնի:
Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց նաև, որ այդ ուղղությամբ ուսումասիրություններ է անում Վայրի բնության հիմնադրամը:
Բնապահպանն ընդգծում է՝ պետք է լայնացվի արգելոցի շուրջ բուֆերային գոտին և պահպանությունն իրականացվի ավելի խիստ:
Մեր հարցին՝ պետական գերատեսչություններն ադեկվա՞տ էին ստեղծված իրավիճակին, տիկին Զարաֆյանը պատասխանեց. «Իրավիճակը շատ բարդ էր, նրանք շատ բաներ էին անում: Այս շրջանում նաև Արտավանի անտառն է այրվում: Ես չեմ վերցնի ինձ վրա պատասխանատվություն և ադեկվատության հարցում գնահատական չեմ տա: Խոսքս վերաբերում է ԱԻՆ-ին, Բնապահպանության նախարարությունը: Հեռուստատեսությամբ հաղորդվում էր հրդեհավտանգ իրավիճակի մասին: Տարածքային կառավարման նախարարությունն էլ պետք է միջոցներ ձեռնարկեր, զգուշացներ համայնքների ղեկավարներին: Ֆիննախը պետք է միջամտեր, Առողջապահության նախարարության կազմակերպվածությունը կարող էր ավելի բարձր լինել: Առանց ռուսական ինքնաթիռների օգնության դժվար կլիներ: Նման տարածքի համար այդ ի՞նչ տեխնիկա պետք է լիներ: Մեքենա չի մտնում այնտեղ: Տասնվեց թռիչքին ոչինչ չէր փոխարինի»:
Լևոն Փանոսյան
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



