Ինգա Զարաֆյանի կարծիքով` Խոսրովի արգելոցում չի կարելի անգրագետ քայլեր անել
INTERVIEWԲնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, անդրառնալով հարցին՝ որքա՞ն ժամանակահատվածում հնարավոր կլինի ինչ-որ չափով վերականգնել Խոսրովի անտառում տեղի ունեցած հրդեհի վնասները, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է պատասխանել այդ հարցին:
Ըստ նրա՝ այս պահին այնտեղ չի կարելի անել ծառատունկ կամ մարդկային որևէ անգրագետ միջամտություն, անտառը պետք է ինքնավերականգնման ճանապարհ անցնի:
Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց նաև, որ այդ ուղղությամբ ուսումասիրություններ է անում Վայրի բնության հիմնադրամը:
Բնապահպանն ընդգծում է՝ պետք է լայնացվի արգելոցի շուրջ բուֆերային գոտին և պահպանությունն իրականացվի ավելի խիստ:
Մեր հարցին՝ պետական գերատեսչություններն ադեկվա՞տ էին ստեղծված իրավիճակին, տիկին Զարաֆյանը պատասխանեց. «Իրավիճակը շատ բարդ էր, նրանք շատ բաներ էին անում: Այս շրջանում նաև Արտավանի անտառն է այրվում: Ես չեմ վերցնի ինձ վրա պատասխանատվություն և ադեկվատության հարցում գնահատական չեմ տա: Խոսքս վերաբերում է ԱԻՆ-ին, Բնապահպանության նախարարությունը: Հեռուստատեսությամբ հաղորդվում էր հրդեհավտանգ իրավիճակի մասին: Տարածքային կառավարման նախարարությունն էլ պետք է միջոցներ ձեռնարկեր, զգուշացներ համայնքների ղեկավարներին: Ֆիննախը պետք է միջամտեր, Առողջապահության նախարարության կազմակերպվածությունը կարող էր ավելի բարձր լինել: Առանց ռուսական ինքնաթիռների օգնության դժվար կլիներ: Նման տարածքի համար այդ ի՞նչ տեխնիկա պետք է լիներ: Մեքենա չի մտնում այնտեղ: Տասնվեց թռիչքին ոչինչ չէր փոխարինի»:
Լևոն Փանոսյան
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



