Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
ОБЩЕСТВО«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 21-ին, ժամը 14.30-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 42 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից: Մարվել են 20 ծխացող օջախներ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից,Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել են 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



