Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 21-ին, ժամը 14.30-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 42 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից: Մարվել են 20 ծխացող օջախներ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից,Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել են 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



