Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաղթանակներով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում
СПОРТՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակներով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Յուրիսանդի Ռիոսին էր: Չալյանը հաղթեց 9:0 հաշվով:
Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և 3:1 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Սալեհիզադեի նկատմամբ:
Ավելի վաղ Արթուր Շահինյանը (85 կգ) պարտվել էր 1/16 եզրափակիչում: Նրա մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Բարյակովն էր: Հավասար պայքարում հայ ըմբիշը 1:2 հաշվով զիջել էր մրցակցին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



