Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաղթանակներով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում
SPORTՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակներով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Յուրիսանդի Ռիոսին էր: Չալյանը հաղթեց 9:0 հաշվով:
Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և 3:1 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Սալեհիզադեի նկատմամբ:
Ավելի վաղ Արթուր Շահինյանը (85 կգ) պարտվել էր 1/16 եզրափակիչում: Նրա մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Բարյակովն էր: Հավասար պայքարում հայ ըմբիշը 1:2 հաշվով զիջել էր մրցակցին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



