Հրաձգություն Ֆլորիդա նահանգում․ մեկ ոստիկան է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՄեկ ոստիկան է զոհվել եւ եւս մեկը վիրավորվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քիսիմի քաղաքում հրաձգության ժամանակ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աշխատակիցներին։
Քիսիմիի ոստիկանական բաժանմունքի Twitter-ի օգտահաշվում ասվում է, որ սպա Մեթյու Բաքսթերը ստացած վերքերից մահացել է։ Սպա Սեմ Հովարդը շատ ծանր վիճակում է։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, երեկոյան։ Նշվում է, որ այդ պահին ոստիկանները քաղաքի շրջաններից մեկում ստուգումներ էին անցկացնում՝ թմրավաճառության հետ կապված։ Երեք կասկածյալ ձերբակալվել է, եւս մեկին որոնում են։
Այս կապակցությամբ Քիսիմիի ոստիկանությանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



