Հրաձգություն Ֆլորիդա նահանգում․ մեկ ոստիկան է զոհվել
INTERNATIONAL NEWSՄեկ ոստիկան է զոհվել եւ եւս մեկը վիրավորվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քիսիմի քաղաքում հրաձգության ժամանակ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աշխատակիցներին։
Քիսիմիի ոստիկանական բաժանմունքի Twitter-ի օգտահաշվում ասվում է, որ սպա Մեթյու Բաքսթերը ստացած վերքերից մահացել է։ Սպա Սեմ Հովարդը շատ ծանր վիճակում է։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, երեկոյան։ Նշվում է, որ այդ պահին ոստիկանները քաղաքի շրջաններից մեկում ստուգումներ էին անցկացնում՝ թմրավաճառության հետ կապված։ Երեք կասկածյալ ձերբակալվել է, եւս մեկին որոնում են։
Այս կապակցությամբ Քիսիմիի ոստիկանությանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



