Տարածաշրջանում նախորդ շաբաթ երեք երկրաշարժ է գրանցվել
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) տվյալներով` հոկտեմբերի 15-ից մինչև 21-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Ինչպես տեղեկացրին ՍՊԾ-ից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Բոլոր երկրաշարժերը տեղի են ունեցել Իրանի Խոյ քաղաքի տարածքում, որից 2-ը՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 2.6), մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9):
Հոկտեմբերի 21-ին 7.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել խաղաղօվկիանոսյան Վանուատուի Պորտ-Օլրի քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



