Տարածաշրջանում նախորդ շաբաթ երեք երկրաշարժ է գրանցվել
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) տվյալներով` հոկտեմբերի 15-ից մինչև 21-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Ինչպես տեղեկացրին ՍՊԾ-ից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Բոլոր երկրաշարժերը տեղի են ունեցել Իրանի Խոյ քաղաքի տարածքում, որից 2-ը՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 2.6), մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9):
Հոկտեմբերի 21-ին 7.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել խաղաղօվկիանոսյան Վանուատուի Պորտ-Օլրի քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



