Բասկետբոլի հավաքականը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքերը
СПОРТԲասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 70:93 հաշվով զիջեց Շվեդիայի հավաքականին և նահանջեց 3-րդ հորիզոնական։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին այս տուրում հյուրընկալվելիս 92:74 հաշվով հաղթեց Սլովակիային։
Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Հայաստանի հավաքականները վաստակել են 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ բասկետբոլիստները 3-րդ տեղում են։
Օգոստոսի 19-ին Հայաստանը հյուրընկալելու է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին և հաղթանակի դեպքում կնվաճի հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Մուտքն ազատ է:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



