Բասկետբոլի հավաքականը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքերը
SPORTԲասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 70:93 հաշվով զիջեց Շվեդիայի հավաքականին և նահանջեց 3-րդ հորիզոնական։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին այս տուրում հյուրընկալվելիս 92:74 հաշվով հաղթեց Սլովակիային։
Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Հայաստանի հավաքականները վաստակել են 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ բասկետբոլիստները 3-րդ տեղում են։
Օգոստոսի 19-ին Հայաստանը հյուրընկալելու է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին և հաղթանակի դեպքում կնվաճի հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Մուտքն ազատ է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



