Ֆրանսուհիների գեղեցկության 5 գաղտնիքները
ЛАЙФ
ՄԻՆԻՄՈՒՄ ՏՈՆԱՅԻՆ ՀԻՄՔ
Ֆրանսուհիները «ա-լյա-նատուրել» դիմահարդարման գլխավոր պրոպագանդողներն են. Մարիոն Կոտիյարը, Լեա Սեյդուն, Շարլոտա Գենսբուրը միաձայն խոստովանում են, որ ընդհանրապես չեն օգտագործում տոնային քսուկ՝ բացառությամբ նկարահանումների եւ հանրային ելքերի։ Իսկ Estée Lauder-ի գեղեցկության տնօրեն Վիոլետը նշել է, որ ֆրանսերենում ընդհանրապես կոնտուրինգ հասկացություն չկա, որովհետեւ դա օտար է իրենց բնությանը։
Իսկ ահա Touch Eclat Yves Saint Laurent-ից «կախարդական փայտիկը», որը թաքցնում է աչքի տակի սեւ շրջանակներն ու փոքրիկ անհարթությունները, կարելի է գտնել յուրաքանչյուր երկրորդ french girl-ի պայուսակում։
Գլխավոր կանոնը. ամեն ինչ պետք է այնպես երեւա, որ դուք որեւէ ջանք չեք գործադրում։
Ոչ մի ֆեն.
«Պատռված» չոլկա, թեթեւ ալիքներ, գեղարվեստական անկարգություն հարդարման փոխարեն. սանրվածքներ, որոնք վառ ցուցադրում են փարիզյան շքեղությունը։ Թվում է՝ Ֆրանսիայի բնակիչները վարսերի հատուկ կառուցվածք ունեն։ Իրականում ոչ, պարզապես երբեք չեն չորացնում վարսերը։ Կարոլին դե Մեգրեն, ով անգամ գիրք է գրել, թե ինչ է նշանակում լինել ֆրանսուհի, մազերը լվանում է գիշերը, իսկ առավոտյան արթնանում բնական «գզգզվածությամբ»։ Իսկ Rouje-ի հիմնադիր Ժաննա Դամասը հավաքում է խոնավ վարսերը, փաթաթում մի քանի ժամով եւ բաց թողնում, ահա ռոմանտիկ սանրվածքը պատրաստ է։


Արեւից պաշտպանություն.
Ֆրանսիական կինեմատոգրաֆիայի լեգենդ Կատրին Դենեւը խոստովանում է, որ լավագույն գեղեցկության խորհուրդը, որը ստացել է մորից, միշտ արեւապաշտպան քսուկներ օգտագործելն է։ «Ես մեծացել եմ բնության գրկում եւ մայրս միշտ ասում էր, որ պետք է դեմքը պաշտպանել արեւից։ Ինձ թվում է, որ շնորհիվ դրա այդքան տարի անց մորս մաշկը շատ լավ վիճակում է, մայրս էլ իր 106 տարեկանում հիանալի տեսք ունի»։ Չմոռանանք, որ Դենեւը 73 տարեկան է եւ դա իրեն չի խանգարել դառնալ Louis Vuitton-ի դեմքը։

Կարմիր շրթներկը՝ որպես աքսեսուար.
«Ես կարող եմ ընդհանրապես չշպարվել, սակայն հոնքերի մատիտն ու շրթներկը միշտ վրաս են»,- եւս մեկ խորհրդով կիսվել է Դենեւը։ Երիտասարդ սերունդը եւս հետեւում է դրան. Ժաննա Դամասն ամեն օր կարմիր շրթներկ է քսում։

Առանց օծանելիքի տանից դուրս չեն գալիս.
«Օծանելիքի մի քանի կաթիլները վարսերին, ականջների հետեւին, պարանոցին ոչ ոքի չեն խանգարի». վստահ է Կարոլին դե Մեգրեն, իսկ Ինես դե լյա Ֆրեսսանժը խոստովանել է, որ օծանելիք է քսում, երբ անգամ տանը միայնակ է։ Դա բացատրվում է գենետիկորեն. երբ ապրում ես պարֆյումերային քաղաքում, դժվար է դրանից չօգտվել։
«Օծանելիքի մի քանի կաթիլները վարսերին, ականջների հետեւին, պարանոցին ոչ ոքի չեն խանգարի». վստահ է Կարոլին դե Մեգրեն, իսկ Ինես դե լյա Ֆրեսսանժը խոստովանել է, որ օծանելիք է քսում, երբ անգամ տանը միայնակ է։ Դա բացատրվում է գենետիկորեն. երբ ապրում ես պարֆյումերային քաղաքում, դժվար է դրանից չօգտվել։






















































1
Армения не сможет разорвать зависимость от России — иорданский политолог
2
«Перекресток мира» с односторонним движением: «Паст»
3
Антидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»
4
Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»
5
Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»