Զիդան. 5 հանդիպումը շատ է, Ռոնալդուի որակազրկման հետ կապված ինչ-որ բան է կատարվում
СПОРТՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկումը հինգ խաղով:
«Բոլորս էլ տխրել ենք, որ հինգ խաղ չենք տեսնելու Ռոնալդուին խաղադաշտում: Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել մրցավարության գործողությունների վերաբերյալ, բայց երբ տեսնում ես, թե ինչ է տեղի ունեցել եւ հինգ խաղով որակազրկումը, հասկանում ես, որ ինչ-որ բան այստեղ կատարվում է»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Ռոնալդուն երկրորդ դեղին քարտից եւ հեռացումից հետո հրել էր մրցավարին: Նա բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումն ու Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



