Զիդան. 5 հանդիպումը շատ է, Ռոնալդուի որակազրկման հետ կապված ինչ-որ բան է կատարվում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկումը հինգ խաղով:
«Բոլորս էլ տխրել ենք, որ հինգ խաղ չենք տեսնելու Ռոնալդուին խաղադաշտում: Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել մրցավարության գործողությունների վերաբերյալ, բայց երբ տեսնում ես, թե ինչ է տեղի ունեցել եւ հինգ խաղով որակազրկումը, հասկանում ես, որ ինչ-որ բան այստեղ կատարվում է»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Ռոնալդուն երկրորդ դեղին քարտից եւ հեռացումից հետո հրել էր մրցավարին: Նա բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումն ու Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



