Թուրքիայի հարավ-արևմուտքում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Մուղլա նահանգում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միլաս շրջանի Բեյջիլեր գյուղում, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորության վրա:
Նշվում է, որ նույն օրը մի քանի ժամ տարբերությամբ Մուղլայում գրանցվել է ևս մի երկրաշարժ՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին և 10-ին Մուղլա նահանգի Բոդրում շրջանում գրանցվել էր ուղիղ 700 երկրաշարժ:
Հուլիսի 22-ին Բոդրումում գրանցվել էր 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, երեք օր անց՝ հուլիսի 25-ին, ստորգետնյա նոր ցնցումների ուժգնությունը կազմել էր 3.9 մագնիտուդ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



