Թուրքիայի հարավ-արևմուտքում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Մուղլա նահանգում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միլաս շրջանի Բեյջիլեր գյուղում, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորության վրա:
Նշվում է, որ նույն օրը մի քանի ժամ տարբերությամբ Մուղլայում գրանցվել է ևս մի երկրաշարժ՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին և 10-ին Մուղլա նահանգի Բոդրում շրջանում գրանցվել էր ուղիղ 700 երկրաշարժ:
Հուլիսի 22-ին Բոդրումում գրանցվել էր 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, երեք օր անց՝ հուլիսի 25-ին, ստորգետնյա նոր ցնցումների ուժգնությունը կազմել էր 3.9 մագնիտուդ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



