Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ջախջախել «Վեսթ Հեմ»-ին
СПОРТԱնգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն լավագույնս դրսևորեց և դարձավ երկու գոլային փոխանցումների հեղինակ: Հենրիխի օգնությամբ նախ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն՝ հաշիվը դարձնելով 2:0, այնուհետև Անտոնի Մարսիալը՝ 3:0: Իսկ մինչ այդ կրկին աչքի էր ընկել Լուկակուն: Հանդիպման հաշիվը 90-րդ րոպեին 4:0 դարձրեց Պոլ Պոգբան: Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 89 րոպե:
ԱՊԼ-ի 2-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հյուրընկալվելու է «Սուոնսի»-ին՝ օգոստոսի 19-ին:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



