Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ջախջախել «Վեսթ Հեմ»-ին
SPORTԱնգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն լավագույնս դրսևորեց և դարձավ երկու գոլային փոխանցումների հեղինակ: Հենրիխի օգնությամբ նախ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն՝ հաշիվը դարձնելով 2:0, այնուհետև Անտոնի Մարսիալը՝ 3:0: Իսկ մինչ այդ կրկին աչքի էր ընկել Լուկակուն: Հանդիպման հաշիվը 90-րդ րոպեին 4:0 դարձրեց Պոլ Պոգբան: Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 89 րոպե:
ԱՊԼ-ի 2-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հյուրընկալվելու է «Սուոնսի»-ին՝ օգոստոսի 19-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



