Անտառային խոշորածավալ հրդեհներ են մոլեգնում Կորսիկա կղզում և Պորտուգալիայում
МЕЖДУНАРОДНОЕԲարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների հետևանքով հսկայածավալ հրդեհներ են առաջացել ֆրանսիական Կորսիկա կղզում՝ ստիպելով հանգստացողներին հեռանալ կղզու տարածքից:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, անտառային հրդեհներ են տարածվել նաև Պորտուգալիայում, որտեղ հրշեջ փրկարարներին հաջողվել է երկու խոշորածավալ հրդեհ մարել:
Շուրջ 1000 մարդ է տարհանվել Կորսիկայից, որոնց մեծ մասը ճամբարներում բնակվող զբոսաշրջիկներ են, քանի որ հրդեհը տարածվել է 2000 հեկտար մակերեսով տարածքում: Տարհանված մարդկանց տեղաբաշխել են դպրոցներում և այլ ժամանակավոր ապաստաններում:
Կորսիկայի 40 000 բնակչություն ունեցող հյուսիսարևելյան Բաստիա քաղաքում տղամարդ է ձերբակալվել, որը կասկածվում է հինգ հրդեհի բռնկման պատճառ դառնալու մեջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



