Անտառային խոշորածավալ հրդեհներ են մոլեգնում Կորսիկա կղզում և Պորտուգալիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների հետևանքով հսկայածավալ հրդեհներ են առաջացել ֆրանսիական Կորսիկա կղզում՝ ստիպելով հանգստացողներին հեռանալ կղզու տարածքից:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, անտառային հրդեհներ են տարածվել նաև Պորտուգալիայում, որտեղ հրշեջ փրկարարներին հաջողվել է երկու խոշորածավալ հրդեհ մարել:
Շուրջ 1000 մարդ է տարհանվել Կորսիկայից, որոնց մեծ մասը ճամբարներում բնակվող զբոսաշրջիկներ են, քանի որ հրդեհը տարածվել է 2000 հեկտար մակերեսով տարածքում: Տարհանված մարդկանց տեղաբաշխել են դպրոցներում և այլ ժամանակավոր ապաստաններում:
Կորսիկայի 40 000 բնակչություն ունեցող հյուսիսարևելյան Բաստիա քաղաքում տղամարդ է ձերբակալվել, որը կասկածվում է հինգ հրդեհի բռնկման պատճառ դառնալու մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



