Թուրք նախարարը հերքել է լուրն այն մասին, թե Ստամբուլի հայտնի Թոփքափը պալատը կանգնած է ջրի տակ անցնելու վտանգի տակ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հերքել է լուրերն այն մասին, թե Ստամբուլի հայտնի Թոփքափը սուլթանական պալատը կանգնած է ջրի տակ անցնելու վտանգի տակ, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը հանդիսացող Թոփքափը պալատի շենքը տեղաշարժվել է դեպի ծովը՝ վերակառուցողական ոչ բավարար աշխատանքների հետևանքով:
«Պալատը անգամ մեկ սանտիմետր չի տեղաշարժվել, դա լիովին սուտ է», - հայտնել է նախարարը անձամբ պալատի տարածք այցելելուց հետո:
Հայտնի է նաև, որ պալատի վերակառուցման համար կծախսվի շուրջ 56 մլն ԱՄՆ դոլար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



